?

Log in

No account? Create an account
Не всё об Эдуарде Лимонове...
Ich bin weder Politiker noch Philosoph. Ich bin Schriftsteller...
ԷԴՈՒԱՐԴ ԼԻՄՈՆՈՎ. ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՁ ԲԵՐԵՑ ՂԱՐԱԲԱՂ Artsakhtert.com 09.06.2017 
31st-May-2018 07:42 pm


ԷԴՈՒԱՐԴ ԼԻՄՈՆՈՎ. ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՁ ԲԵՐԵՑ ՂԱՐԱԲԱՂ

Перевод на армянский язык интервью Лимонова «Антитурецкий настрой привёл меня в Карабах»

Այս օրերին անհատական այցով Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) է գտնվում ռուսաստանյան հայտնի գրող ու հասարակական գործիչ Էդուարդ Լիմոնովը: Մեզ հաջողվեց զրուցել նրա հետ:

- Էդուարդ Բենիամինովիչ, ողջունում ենք Ձեզ, երկար ժամանակո՞վ եք եկել:

- Կարծում եմ, մոտավորապես 7 օրով: Մեր նպատակը Ղարաբաղն է:

- Խոսենք հենց նպատակի մասին:

- Պատմությունը շատ պարզ է` իմ հակաթուրքական տրամադրվածությունը: Համարում եմ, որ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ սխալ քաղաքականություն է վարում: Գրել եմ բազում համապատասխան հոդվածներ, որոնց համար ինձ ոչ մեկը չի խնդրել: Դրանց վրա ուշադրություն են դարձրել տարբեր մարդիկ, կապ հաստատել ու հրավիրել Հայաստան: Երբեք թուրքերին չեմ վստահել: Ռուսաստանի ողջ պատմությունն ստիպում է մեզ կասկածներ ունենալ նրանց հանդեպ, և ես այլ դիրքորոշում չունեմ:

- Դուք առաջին անգա՞մ եք այստեղ:

- Այո, առաջին անգամ եմ այցելում Ղարաբաղ: Ինչպես հայտնի է, ավելի վաղ եղել եմ տարբեր ինքնահռչակ հանրապետություններում, այդ թվում նաև` Սերբական Կրաինա Հանրապետությունում, կռվել եմ այնտեղ: Բայց այսօր ես ավելի քիչ եմ համապատասխանում այդ դերին:

- Ի՞նչ տպավորություններ ունեք Արցախում տեսածից:

- Այցելել ենք Շուշի քաղաքի թանգարանը: Տպավորված եմ 13-րդ դարի Գանձասարի վանքից, Արցախյան մատենադարանի ձեռագրերից: Մատենադարանում էքսկուրսավարը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի ականավոր քաղաքական գործիչ Մյուրատը ազգությամբ հայ էր` դրանով իսկ հաստատելով այդ առումով իմ ունեցած տեղեկատվությունը:

- Եթե վերադառնանք անցյալ` 90-ական թվականների սկիզբը, երբ ընթանում էր ղարաբաղյան պատերազմը, Դուք կգնայի՞ք այնտեղ կռվելու, այնպես, ինչպես յուր ժամանակ գնացել եք Սերբիա:

- Նման բաները պատահաբար են տեղի ունենում: Սերբիայում նույնպես պատահաբար եմ եղել: Ինչպե՞ս է սկսվել իմ սերբական հերոսապատումը: Ինձ խնդրեցին գրել ՙԲորբա՚ (ՙՊայքար՚) բելգրադյան թերթի համար, ու գրեցի մի շարք հոդվածներ: Ինձ համար հետաքրքիր էր. յուրաքանչյուր գրող, լրագրող ցանկանում է ընդլայնել իր ազդեցությունը, ես էլ չհրաժարվեցի, սկսեցի աշխատել նրանց հետ: Այնուհետև Սերբիայում լույս տեսան իմ բազմաթիվ գրքերը: Երբ հրատարակվեց, կարծում եմ, 8-րդ գիրքը, գնացի այնտեղ, ու շնորհանդեսներից մեկի ժամանակ ինձ մոտեցան մի խումբ մարդիկ ու առաջարկեցին այցելել Բոսնիայի Սերբական Հանրապետություն, գրել պատերազմի մասին, քանի որ, նրանց խոսքով` Սերբիայի գրողներն այդ պատերազմի մասին շատ քիչ են գրում: Տվեցի համաձայնությունս, ինձ համար շատ հետաքրքիր էր: Մենք գնացինք պատերազմի: Այն ժամանակ մարտերն ընթանում էին Բելգրադից ընդամենը15 կիլոմետր հեռու: Ամեն ինչ շատ բարդ էր, շատ մահեր տեսա: Երբ մեկնում էի, ինքս ինձ ասացի` ՙԱյլևս երբեք՚: Բայց այնուհետև վերադարձա:

- Դուք հեղինակություն վայելող,  հայտնի մարդ եք:  Ինչպե՞ս կարող եք նպաստել ղարաբաղյան հիմնահարցի առաջմղանը:

- Ռուսաստանում Ղարաբաղի մասին քիչ գիտեն, հիմնախնդրի վերաբերյալ խեղաթյուրված կարծիք կա: Կփորձեմ այդ թեմայի մասին գրել առնվազն մի քանի հոդված, իսկ այնուհետև կտեսնենք, գուցե ինչ-որ ավելի մեծ բան: Անկեղծ ասած, չեմ ստանձնում ինչ-որ բան առաջ մղելու նման ծանր պարտավորությունը: Կարող եմ թերթում իմ կարծիքը հայտնել:

Մեր զրույցի ընթացքում Էդուարդ Բենիամինովիչը նշել է, որ ղարաբաղցիները լավ են տիրապետում ռուսաց լեզվին: Այնուհետև կայացել է նրա հանդիպումը ՙՄեսրոպ Մաշտոց՚ համալսարանի դասախոսների ու ուսանողների, ինչպես նաև ՙՕբրազ՚ գրական ակումբի մասնակիցների հետ, որի ընթացքում պատասխանել է իր գրական գործունեությանը, Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին:
Զրուցեց Վիկտոր ԿՈՆՈՊԼՅՈՎԸ
Նաշա Սրեդա՚

This page was loaded Nov 15th 2018, 11:21 am GMT.