?

Log in

No account? Create an account
Не всё об Эдуарде Лимонове...
Ich bin weder Politiker noch Philosoph. Ich bin Schriftsteller...
Էդուարդ Լիմոնով. Մենք խափանում ենք նրանց բիզնեսը Shame.am 03.12.2015 
31st-May-2018 07:47 pm


Մենք խափանում ենք նրանց բիզնեսը

Перевод на армянский язык статьи Лимонова Мы срываем им бизнес

Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանը ողջ աշխարհին հայտարարում է, թե Թուրքիայի և Սիրիայի սահմանը հատող ոչ մի նավթի մասին էլ տեղյակ չէ։

Բայց մենք ինտերնետում տեսնում ենք կադրեր հորիզոնից այն կողմ սլացող ցիստեռններով, դրանք ձգվում են բազմաթիվ կիլոմետրեր։

Բա դրանք ո՞ւր են գնում։ Թուրքիայով շրջագայությո՞ւն են կատարում։

Չէ՞ որ ինչ-որ տեղ դրանք դատարկվում են և դատարկ վերադառնում։ Դրանք, ի՞նչ է, հատում են Թուրքիան և ո՞ւր են գնում։
Թե ուր է կորչում նավթը՝ թուրքական կառավարությունն այս հարցի պատասխանը չի տալիս։

Պատասխանը տալիս են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբը։

Պաշտպանության փոխնախարար, գեներալ Անտոնովը պնդում է, որ ռուսաստանյան Օդատիեզերական ուժերի հարվածների արդյունքում Խալիֆայության կողմից նավթի առաքումը Սիրիայից Թուրքիա կրկնակի նվազել է։

Թուրքիայում այդ նավթի վաճառքից Խալիֆայության ամենամյա եկամուտը մոտ $2 մլրդ էր։

Հետևաբար, հիմա եկամուտը կրճատվել է մինչև $1 մլրդ-ի։

Այս թվերի մեջ է հենց այն հարցի պատասխանը, թե ինչու է խփվել ռուսական Սու-24 ռմբակոծիչը։

Դե, ի վրեժ $1 մլրդ եկամուտի կորստի, և որպեսզի վախեցնեն մեզ, որ կանգնեցնենք ռմբակոծումները։

Երկիր մոլորակի որոշ տարածքներում սպանում են նաև $100-ի համար, իսկ այստեղ միլիա՜րդ է։

Ես թուրքերի ազգային հոգեբանության գծով մասնագետ չեմ, բայց ենթադրել, թե ռուսներին կկանգնեցնեն ռմբակոծչի կորուստն ու օդաչուի՝ փոխգնդապետ Պեշկովի և ուղղաթիռի օդաչուի՝ ծովային հետևակի սպանությունը, նշանակում է՝ չիմանալ ռուսական հոգեբանությունը։

Մենք ժամանակին գերմանացիների համար Լենինգրադ ու Ստալինգրադ չսարքեցինք՝ ազգային հպարտության և արժանապատվության զգացումից ելնելով, և ի՞նչ՝ հիմա վախենալու ենք ձեր ստոր F-16-ի՞ց, որը մեր ինքնաթիռին հետևից խփեց։

Մենք սգում ենք մեր տղերքի մահվան համար, բայց էլ ավելի ենք վառվում վրեժխնդրության ծարավով։

Մենք ձեզ մեր դաշնակիցն էինք համարում, թուրքե՛ր։ Ավելին, մենք ձեզ բարեկամ էինք համարում։ Պարոն Էրդողանը եկել էր Մոսկվա՝ Մայր մզկիթի բացմանը, քանի որ մենք նրան հավատում էինք, բարեկամ էինք համարում և որպես բարեկամի էլ կիսում էինք մեր տոնը։

Պարզ է, որ նման ստորություն և նման դավաճանություն, ինչպիսին է թիկունքից նենգ հարձակումը ռուսական ինքնաթիռի վրա, այս գործողությունները չէին կարող ձեռնարկվել առանց թուրքական պետության ղեկավարի թույլտվության։

Ի՞նչ է, պարոն Էրդողանը չգիտե՞ր, թե ում ինքնաթիռն է խփում իր օդաչուն, նման բան լինել չի կարող։ Եթե նման ինքնագլուխ արարք կատարվեր, ռուսական օդանավը խփած F-16-ի թուրք օդաչուներին կդատեին ռազմական տրիբունալով և արդեն կախած կլինեին։ Եվ դիակներն էլ կճոճվեին Բոսֆորի ու Դարդանելի աղի քամուց։

Ռուսական ինքնաթիռները փչացրին նրանց ամբողջ բիզնեսը։

Թուրքերը Խալիֆայությունից նավթը կրկնակի էժան էին գնում, քան նավթի գներն են համաշխարհային շուկայում, և այն ավելի թանկ վերավաճառում էին այլ երկրների։ Եվ թուրքերը միլիարդավոր դոլարներ էին աշխատում։

Ամեն բան, այսպիսով, ավելի պարզ է, քան մեզ թվում էր։ Մենք խափանում ենք նրանց բիզնեսը, ա՛յս է ամենը։

Ողջ աշխարհի ԶԼՄ-ները, այդ թվում և արևմտյանները, պնդում են, որ նավթային առևտրի բիզնեսը Խալիֆայության հետ պատկանում է Ռեջեփ Էրդողանի որդուն։

Հասկանալի է, որ ինքը՝ նախագահ Էրդողանը, չի կարող ընդունել այն հրեշավոր բանը, որ հրաման է տվել խփել ռուսական ռազմական ինքնաթիռը՝ որդու բիզնեսը պաշտպանելու նպատակով։

Ուստի, Էրդողանը ժխտում է ամեն բան, թե՛ դեպի Թուրքիա ձգվող հազարավոր ցիստեռնները, թե՛ այդ կեղտոտ բիզնեսը մարդասպանների պետության հետ, թե՛ այս ամենի մեջ իր որդու գլխավոր դերակատարությունը։

Եվ Էրդողանն իրեն այլ կերպ չի պահի։ Հիմա նա հույս ունի, թե ժամանակն իր օգտին է աշխատում։ Որ ռուսները շուտով կմոռանան։

Չէ՛, մենք չենք մոռանում մեզ պատճառված վիշտը։

Փոխգնդապետ Պեշկովը երեխաներ ուներ։ Երկուսը։



This page was loaded Nov 15th 2018, 10:37 am GMT.