?

Log in

No account? Create an account
Не всё об Эдуарде Лимонове...
Ich bin weder Politiker noch Philosoph. Ich bin Schriftsteller...
Критика на армянском  
2nd-Jun-2018 07:24 pm
Էդուարդ Լիմոնով, որը մինչև հիմա կա և շատ տաղանդավոր գրող է, բայց նացիստ իր
հայացքներով։ Պետք է հասկանալ, որ ռուս մշակույթին շատ հատուկ են ծայրահեղ
ազգայնական, ազգայնամոլ մոտեցումները։ Այս մոտեցումները շատ հաճախ տաղանդի հետ
միասին հանդիպում են մեկ մարդու մեջ։ Ի վերջո նույնը կարելի է ասել նաև մեծն Սոլժենիցինի
մասին, որը նույնպես ծայրահեղ ազգայնական ռուսամետ հայացքների տեր մարդ էր: Եվ
անընդհատ զրույց է գնում նրա մասին, որ եթե քո հայացքները հասնում են արդեն
ազգայնամոլական նացիզմին, պահպանվու՞մ է արդյոք քո տաղանդը, թե՞ ոչ։

Լիմոնովն արդեն գրեթե 20 տարի իր այդպիսի հայացքներով է հայտնի։ Նա շատ արտառոց
երևույթ է, հոյակապ ոճի տեր։ Վերջերս նոր գիրք է գրել, որը ես դեռ չեմ կարդացել։ Հանրայնորեն
նա Ղրիմի իրադարձությունների հետ կապված շատ տհաճ ու տգեղ բաներ էր ասել։ Հետաքրքիր
է, արդյոք դա ազդել է իր գրականության վրա, թե ոչ։ Դա շատ հետաքրքիր ֆենոմեն է, թե արդյոք
կարող է գրականությունը մնալ լավը, եթե իր հեղինակն արտառոց հայացքների տեր է կամ
արտառոց կեղտոտ արարքներ է արել։ (դասական տեսությունը համարում է՝ որ ոչ. հանճարն ու
չարագործությունն անհամատեղելի են, ասել է Պուշկինը)

Источник


This page was loaded Nov 15th 2018, 10:56 am GMT.