Lingua Area (Lingua Area) wrote in ed_limonov,
Lingua Area
Lingua Area
ed_limonov

Էդուարդ Լիմոնով - Լկտի Էրդողանը



Էդուարդ Լիմոնով - Լկտի Էրդողանը


Перевод на армянский язык статьи Лимонова <<Наглый Эрдоган>>

«Ի՞նչ է, օրիորդ, վախենո՞ւմ եք»
Թարախի բշտից,
«Ի՞նչ է, օրիորդ, վախենալո՞ւ է»։
Վելիմիր Խլեբնիկով



Չգիտես ինչու անընդհատ մտաբերում եմ մեծ բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովի այս տողերը, երբ մտածում եմ Թուրքիայի նախագահի մասին։ Շեկ բեղիկներ՝ թարախի բիշտ։ Թարախակույտ չկա, չէ, բայց ես նրան՝ Էրդողանին, բարի չեմ կամենում, որովհետև ինձ համար բիշտը կա ինչ-որ տեղ՝ շեկ բեղիկներում։ Լինում են այնպիսի մարդիկ, որոնք, բարևելով, դաստակդ բռնում են առաջինը, ասես թակարդ, և այդ կերպ զրկում քեզ ձեռքսեղղման հնարավորությունից։ Այս սա Էրդողանն է, թեկուզև նրա ձեռքը չեմ սեղմել։


Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների սկզբից, այն պահից, երբ Էրդողանը խցկվեց մեզ մոտ Մեծ մայր մզկիթի բացմանը, ես հավանություն չէի տալիս Էրդողանի ու նրա պետության հետ մեր պետության բարեկամությանը։ Եվ ոչ միայն որովհետև Ռուսաստանն անցյալում Թուրքիայի հետ վեց թե յոթ արյունահեղ պատերազմ է վարել, թեև այդ պատճառով նույնպես, այլև մի փոքր այդ պատճառով։ Դե, ախր շատ «լայն» է Էրդողանը իր ընկերներին ընտրելիս։


Ե՛վ Ղրիմն է նրա մոտ ուկրաինական, և՛ նրա նախկին թիկնապահը սպանեց մեր դեսպան Կառլովին ուղիղ եթերում, և՛ Ռուսաստանին թշնամական Ղրիմի թաթարների կոնգրեսի համագումարներն են տեղի ունենում Թուրքիայում, և՛ Թուրքիայի բնակչության մի մասը՝ այսպես կոչված մուհաջիրները, կովկասցի են, որ փախել են ռուսական զորքերից Թուրքիա դեռևս XIX դարում, դրանք ու դրանց սերունդները միլիոններ են, սա՝ ձեզ բնակչության զգալի քանակություն, որոնք դաստիարակվել են Ռուսաստանի հանդեպ ատելության ավանդույթներով։
Կցանկանայի ավելացնել, որ նա ընդհանրապես, մեր մեջ ասած, վրացի է, բայց չեմ ասի, ստույգ ապացույցներ չունեմ, իսկ վրացական վերին շուրթը վկայակոչել չես կարող (այն նույնը, որի վրա շեկ բեղիկներն են)։ Եվ երբ «վրացի» ենք ասում, դրանից էլ ռասիզմի հոտ է գալիս, չեմ խոսի վրացական վերին շուրթի մասին, թեև ծնվել է նա կամ Աջարիայում, կամ Աջարիայի կողքին, ու վրացական արյունն էլ նրա մեջ՝ ոնց որ հացն ու ջուրը։


Կարճ ասած՝ իմ կարծիքով, այդ մարդն ու իր պետությունը ոչ մի կերպ մեզ բարեկամ չեն սազում։


Բայց մեր կառավարությանը հո մեր մոտեցումները չես ներշնչի, դրա համար ես միայն իմ կարծիքը կարտահայտեմ։ Այն հույսով, որ, այնուամենայնիվ, դրան ուշադրություն կդարձնեն։ Այս առիթով մի հիանալի ֆրանսիական ասացվածք կա. Voleur un jour — voleur toujours (մի անգամ գողացողը հա կգողանա)։

Խնդրեմ, հարստացեք այլ ժողովուրդների իմաստությամբ։ Ե՛վ դեսպանի սպանության, և՛ վերջերս Սիրիա՝ քրդերի հողեր ներխուժման հետ կապված (ներխուժման պարագայում նա զզվելի իրավիճակ ստեղծեց թե՛ Սիրիայի, թե՛ Իրանի համար, այնինչ նրանք իր ու մեր դաշնակիցներն են)։


Կրկնում եմ, մշտապես մեզ անհարմար վիճակի մեջ է դնում։ Այ, հիմա վերցրել ու ԱՄՆ-ին առաջարկել է գնել նրանցից «Փեթրիոթ» համակարգ։ Բայց դու արդեն գնել ես մեզանից՝ Ռուսաստանից, «Ս-400» համակարգ։


Եվ պատրաստվում է թուրքական զորքեր ուղարկել, որպեսզի միջամտի Լիբիայի քաղաքացիական պատերազմին։ Եվ չգիտես ինչու միջամտել պատրաստվում էր այն կողմից, որը դիմակայում է մարշալ Հաֆթարին, որին աջակցում է Ռուսաստանը։


Երկրորդ համաշխարհային պատերազմի ստանդարտներով կարելի էր վստահաբար Էրդողանին բնորոշել որպես թշնամի։ «Չարագո՛րծ»՝ կարծիք կհայտնեին այն ժամանակվա մարդիկ։ Եվ ես նույնպես հավաստիացնում եմ, որ Էրդողանը չարագործ է։ Մի՞թե դրանում համոզվելու համար պետք է սպասել, երբ նա էլի մի ինչ-որ սարսափելի բան կանի։


Ի դեպ, «ահավոր բան» նա արդեն արել է։ Նրա նախկին թիկնապահը սպանել է Ռուսաստանի դեսպանին։ Բոլորովին վերջերս դա Թուրքիայի դեմ պատերազմի հայտարարում կնշանակեր Ռուսաստանի կողմից։ Դեսպանի սպանության համար։ Իսկ մենք աչք փակեցինք։ Ես կարծում եմ, որ դրանից հետո է Էրդողանը որոշել, որ մեզանից կարելի է պարան հյուսել։ Հիմա։ Դե, սպասեք, երբ այնպիսի բան կանի, որ մեր առաջնորդներն, այնուամենայնիվ, ստիպված կլինեն գցել նրան։


Էրդողանի՝ Միացյալ Նահանգներից «Փեթրիոթ» գնելու ստորաքարշ առաջարկով լավ հասկանալի դարձավ, որ Էրդողանի Թուրքիան միանգամից երկու տախտակի վրա է խաղում։ Մեկը՝ մեզ հետ, մյուսը՝ ԱՄՆ-ի։ Եվ չի ցանկանում հրաժարվել ԱՄՆ-ից, ինչի հույսը, ինչպես գլխի եմ ընկնում, մեր ռուս ղեկավարներն ունեին։ Այնինչ, ո՞վ է Էրդողանը։ Նա երրորդ կարգի տերության ղեկավար է, հետն էլ՝ հսկայական խնդիր ունի քրդերի հետ։ Նրանք Թուրքիայում բնակչության 20%-ն են և ցանկանում են ունենալ իրենց պետությունը։ Եվ կունենան Էրդողանի բոլոր «չեմ ուզումներից» անկախ։ Եկել է քրդական անկախության ժամանակը։


Իսկ մենք պարզամիտներ ենք։ Հիմար Վանկաներ՝ այս դեպքում, որոնց խորամանկ թուրքը քթից բռնած ման է ածում։ Անգամ Ս-400-ներն է մեզանից վարկով գնել։


Ես հասկանում եմ, որ մենք արդեն Ս-500 ունենք ու հնացած տեխնոլոգիաները չենք ափսոսում։ Բայց հանուն ՆԱՏՕ-ից Թուրքիան պոկելու կասկածելի հույսի (ավելի ու ավելի անիրական է թվում այդ հույսը) ձևացնել, թե՝ չե՞նք հասկանում նրա ստոր խաղը։ Դե, չարժե, որ Ռուսաստանն իրեն այդպես նսեմացուցիչ պահի:
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments