Lingua Area (Lingua Area) wrote in ed_limonov,
Lingua Area
Lingua Area
ed_limonov

Էդուարդ Լիմոնով․ «․․․Եվ ճերմակ երեկո է»․ պոեզիա

Перевод на армянский язык стихотворений Деда << Элегия номер 69>> , << Пятница, ничего нет>>, << Здоров ли ты, друг мой?>>, << Послание>>, << И белый вечер>> и << Я изменился, душа изменилась>>.

ԷԼԵԳԻԱ N 69

Ճաշին ես ուտում էի ապուր,
արևը ծածանվում էր․․․
Ես ճաշում էի ամռանը,
ամռանը քրտնաթոր․․․
Ճաշն ավարտվեց,
ավարտվեց իմ ճաշը,
և աշունը,
իսկույն աշունը սկսվեց։
Անձրևներ սուլեցին,
խտացավ և խավարը․․․
Թռչունները չվում են,
գազանները քուն մտնում,
ոտքերս մրսում են․․․
Նստել եմ հիմա՝
երեք վերնաշապիկ
ու մի վերարկու հագած,
Միայն փուչ հիշողությունն է ճաշի,
երբ ապուրը ուտում էի
տապ ամռան մեջ․
ամառ էր հրկեզ,
ամառ ծաղկազօծ․․․



*

ՈՒՐԲԱԹ․ ՈՉԻՆՉ ՉԿԱ



Ուրբաթ։ Ոչինչ չկա։
վերջին անասունը
վերջին պապի հետ
աղքատիկ ճաշի է նստած
ցուրտ եզրին բլուրի։

Ցածրիկ երկնային խավար․․․

արահետը,որով անցնում էին ամռանը
մարդիկ, շներ, ոզնիներ,
ծածկված են լպրծուն խաշամով։
ու միայն խուլ,
անհագ պապիկն է
մատուցում վերջին ճաշ,
իսկ հողը՝ ազատ,
դատարկ,
անիմաստ,
ու չունի առաջարկ ինչ-որ բան առնելու․․․
Եվ երկինքն այնպիսին է,
ասես թե ուր որ է՝
կգա ոգեղեն աղջնակը
ճերմակ շորիկով

Ուրբաթ։



*



Տրագիկ, միալար
մեղեդու ներքո
ապրում եմ երկրի վրա։
Ամեն օրս գլորվում է
անդունդն ի վար՝
մի հուժկու աղմուկով,
ամեն օրս․․․
և ոռնոց է կրծքիս տակ,
ու ծով նյութ է ձեռքումս
շարվում թելին ասեղով,
ու ծով նյութ է ձեռքումս,
կտորներ լայն,երկար․․․
Ու չարչարանքս հորդում է
աղմկոտ մի հոսքով,
ես կարևոր եմ անչափ,
և չարչարանքն անօգուտ
փրփրում է ամեն օր․․․
Ու կերակուրը, կերակուրը դանդաղ
հանդիսավոր հիմա
սնում է ինձ,
խոհանոցում եմ ահա,
ուտում եմ քիչ-քիչ,
ծխեցրած ձուկ ծամում,
ձեռքումս այնքա՜ն աղ կա ճերմակ․․․

ու փշրվեց աղն այդ
իմ հացին,
իմ գունատ,վախեցած
իմ հացին։



*



ԱՌՈ՞ՂՋ ԵՍ ԱՐԴՅՈՔ



Առողջ ես արդյոք, ընկեր իմ,
Առո՞ղջ ես արդյոք իմ ընկեր,
Հանկարծ պատահում եմ ես քեզ,
Առո՞ղջ ես, ընկեր։ Գունա՞տ ես։
— Ես առողջ եմ, և իզուր ես
հիվանդ կարծում դու ինձ,
Իսկ դու արդյոք առո՞ղջ ես՝
ընկերակցությամբ
հին վերարկուի,թութունի ու մազի։

Առո՞ղջ ես ընկերակցությամբ
տարիներիդ,
արդյոք չե՞ն նեղում հիշողությունները։
Չի՞ խռովում հոգուդ բալենին,
որի ճյուղից, խոստովանի՛ր,
պատրաստ էիր կախվել,
բայց չհամարձակվեցիր խիզախել,
չի՞ վրդովում․
չէ՞ որ կախվել էիր գրեթե․․․

— Ես առողջ եմ, ընկեր իմ,
առողջ եմ,
Ինձ ի՞նչ է հիմա բալենին,
ինձ համար ոչինչ է հիմա բալենին․․․



*



ՈՒՂԵՐՁ



Թե երկրային այս կյանքում
հոգնեցրել եմ քեզ իսպառ,
երբ ինքս ինձ էլ, ճիշտ քեզ պես
տխրությամբ հոգնեցրել եմ,
ու դու որոշել ես լքել
խղճուկ ոչնչիս միայնակ,
ասա՛, արդյոք չե՞ս կարող մնալ,
գուցե կարո՞ղ ես մնալ․․․
Կուղղեմ բնավորությունս,
կտարբերվեմ քո առաջ
իմ նեղլիկ աչքերով,
ձեռքերով իմ քնքուշ,
ազնիվ խոսք,այս կյանքում
հարկավոր չէ մեզ վիճել․
այնպես բիրտ են ծեծում անձրևները,
երբ մեկը մենակ է ապրում։
Բայց թե հաստատ հեռանաս,
որոշումդ չփոխել որոշես,
կարող ես դեռ հետ գալ
երկու օրից թեկուզ կամ հենց շեմից էլ․․․
քեզ չեմ կարող և՛ կանչել, և՛ լալ,
արգելում է ինձ օրենքն իմ,
բայց դու կարող էիր զգալ,
որ ներքուստ եմ խնդրում քեզ։

Ասա՛, չե՞ս կարող արդյոք դու մնալ,
գուցե կարո՞ղ ես մնալ․․․



*



ԵՎ ՃԵՐՄԱԿ ԵՐԵԿՈ



Եվ ճերմակ երեկո է,
ու ոսկյա եռալույս լապտերներ քաղաքային․․․
Տեր, տարածիր ձեռքերը քո․․․
տարածիր այս ու այնկողմ, ու վեր տարածիր,
և կարծես ճամփորդելիս
մոռացիր ինձ․․․

Նա այդպես էլ արեց,
Նա ասես ճամփորդելիս
մոռացավ ինձ։

և որքան եղան ցախանոցներ,
դպրոցներ ու գարեջրատներ,
և քանի՜ շինություն զազրելի,
ինչ սոսկալի մարդիկ ի հայտ եկան,
որ սակայն նախկինում չկային․․․

Էհ, մոռացար դու ինձ,

Էհ, մոռացար․․․



*



ԵՍ ՓՈԽՎԵԼ ԵՄ, ՀՈԳԻՍ Է ՓՈԽՎԵԼ



Ես փոխվել եմ, հոգիս է փոխվել,
Ինչ-որ բան անցավ, ասես երազ էր։

Հիշում եմ ձմռան ցուրտ օրով
Բանստեղծություն էի սովորում ես սիրով։

Հիշում եմ՝ այդպիսի ձմռան գիշերներին
Գրկած էի ման տալիս և կնոջն իմ։

Հանում էի հեռավոր հինգերորդ հարկ,
Այնպես առողջ էի, խիզախ, հարազատ։

Բայց ժամը գնում է,ապրում են մարդիկ,
տարին համազոր է մի բուռ րոպեի,

օրը՝ ձգվող տասյակ տարիներ,
Եվ կյանքը մեզ չի ասի ոչ «հա», ոչ էլ «չէ»։

․․․Հիշում եմ ոտքերը մոտեցող իմ պապի
ասես Աստծու մոտ ճամփից գնում էր լացի,

Ես էլ Տիրոջ ոտքի մոտ երեխա եմ,
ես էլ կուզեմ շեմն հիմա համբուրեմ։

Ու հարցը այն չէ, թե հանկարծ չմեռնել,
Այլ չտառապել գոնե, ու տկար չլինել։

Ու վեհորեն Աստծո մոտ սավառնել,
ու չվախենալ նրանից, չերկնչել,

ոչ մի պահ, ոչ մի պահ,ամենևին,
չէ որ Նա ուրախ է, որ ես պոետ եմ․․․



Թարգմանությունը՝ Մարինա Գևորգյանի
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments