March 1st, 2016

  • zfu

Էդուարդ Լիմոնով. Հեռացող կարապի վերջին երգը/ Shame. am 16.01.2016

1452946722,0792
Հեռացող կարապի վերջին երգը

Перевод на армянский язык текста Лимонова Прощальное Good Bye

Օբամայի՝ Կոնգրեսին ուղղված վերջին ուղերձում հանկարծ ի հայտ են եկել օբամայական Ամերիկայի բոլոր թուլությունները։


Սկսենք ամերիկյան նախագահի «տարօրինակ նախադասությունից»։ Ասես բարբաջանք լինի։ «Ռուսաստանը ռեսուրսներն ուղղում է հաճախորդ-պետություններին՝ Ուկրաինային և Սիրիային աջակցելուն»,- Կոնգրեսին տեղեկացրել է Օբաման։


Այս առիթով ԱՄՆ-ում արդեն չարությամբ ծաղրում են. «Օբաման Ուկրաինան համարում է Ռուսաստանի հաճախորդ-պետությո՞ւն։ Զարմանալի չէ, որ նա Կիևին պաշտպանական զենք չի մատակարարում...»։


«Տարօրինակ նախադասություն է։ Ավելի շուտ Մոսկվան, երևի, ռեսուրսներն ուղղում է Ուկրաինայի ապակայունացմանը»։ «Գուցե Օբաման նկատի ուներ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նախկին իշխանություններին՝ Յանուկովիչի՞ն աջակցությունը»։


«Երբ մեր բարեկամ և դաշնակից Ուկրաինան անվանում են Ռուսաստանի հաճախորդ-պետություն, դա տագնապալի նշան է այն բանի, որ չկա քաղաքական իրողությունների ըմբռնում...»։


Հաճախորդ-պետությունների մասին նախադասությունը նախագահ Օբամայի խոսքի ձայնագրությունից հանել են։


Բայց ահա մի երկար անցում նախագահ Օբամայի դիմումից, որը մերկացնում է այդ դիմումի էությունը, սա արդեն բարբաջանք չէ. «Երբ բանը հասնում է յուրաքանչյուր կարևոր միջազգային խնդրի, աշխարհի մարդիկ չեն դիմում Պեկինին կամ Մոսկվային, նրանք մեզ են կանչում։ Մենք մեր զինվորականների վրա ավելին ենք ծախսում, քան հետևյալ ութ երկրները միասին վերցրած։ Մեր զորքերը լավագույն մարտական ուժերն են համաշխարհային պատմության մեջ։ Ոչ մի ազգ չի համարձակվի հարձակվել մեզ կամ մեր դաշնակիցների վրա, որովհետև նրանք գիտեն՝ դա դեպի կործանում տանող ճանապարհ է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր դիրքերը ողջ աշխարհում ավելի ուժեղ են, քան այն ժամանակ, երբ ես ընտրվեցի այս պաշտոնին»։


Իմ մեկնաբանությունը.


Կոնգրեսին դիմումի գրական ժանրը ներբող է, գովք Ամերիկայի և իր իսկ սիրեցյալ անձի՝ նախագահ Բարաք Օբամայի։


Այն, որ «աշխարհի մարդիկ» կանչում են, առարկություն չկա, կանչում են։
Այն, որ Ամերիկան արձագանքում է, փաստ է, նույնպես առարկություններ չկան, նրանք

իրենց ողջ ամերիկյան պատմության մեջ արձագանքել են, օտար երկրների ավելի քան հինգ հարյուր ինտերվենցիա են իրականացրել։
Բա արդյունքնե՞րը։


ԱՄՆ վերջին տասնամյակի գործողությունների արդյունքը երկարաժամկետ հաղթանակները չեն, այլ օտար պետականությունների կործանումը, քաոսի հաստատումը, բոլորի դեմ պատերազմները նախկին պետականությունների ավերակների վրա։


Նրանք առաջ էլ այդպես են վարվել Կորեայում, Վիետնամում։ Զինում էին Սավիմբիին Անգոլայում։ Նրանց ջանքերի շնորհիվ քաղաքացիական պատերազմն Անգոլայում տևեց 26 տարի, բնակչության կեսն այնտեղ հենակներով է՝ ամերիկյան հակահետևակային ականների գործողության արդյունքում... Բայց դրանք պատերազմներ էին աշխարհի ծայրամասերում, իսկ հիմա ԱՄՆ-ը քիթը խոթել է հենց Եվրոպա և Մերձավոր Արևելք, բոլորն են տեսնում կույր հրեշի ծանր քայլերը։


Օբաման հպարտանում է կործանման մեքենայի հզորությամբ։ Հզորությունը կա, բայց ամերիկյան պետական բանականությունը սմքել է հունական հին ընկույզի պես։


Միջոցների հարցում ԱՄՆ ցինիկությունը և անխտիր վերաբերմունքը հին ժամանակներից ի վեր վարժեցրել են նրան չխորշել ամենացածր ու վտանգավոր դաշնակիցներից նրանց դեմ պայքարում, որոնց նա իրեն թշնամի է սահմանել։ Բայց հիմա միջոցների մեջ այդ խտրականություն չդնելն էլ ավելի է հարվածում հրեշին բումերանգի պես։ Արդյունքում՝ դիմակայելով խորհրդային բանակին Աֆղանստանում՝ ԱՄՆ-ը նպաստեց «Ալ-Քաիդայի» և «Թալիբանի» ստեղծմանը, բայց ավելի ուշ ստիպված էր կռվել նրանց դեմ։


Ձգտելով ոչնչացնել Սադամ Հուսեյնին, Քադաֆիին և Ասադին Սիրիայում՝ ԱՄՆ-ը դիմել է ավելի փոքր մոնսթրների՝ արմատական իսլամիստական խմբավորումների և չարաբաստիկ ԻԼԻՊ-ի ծառայությանը (Ռամզան Կադիրովը նմաններին «շայթան» է անվանում)։ Շարժումը, որը պետություն դարձավ՝ խալիֆայություն, ստեղծվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, ֆինանսավորվեց և զինվեց նույնպես նրա կողմից՝ Թուրքիայի օգնությամբ։


Իսկ այն բանի արդյունքը, որ «աշխարհի մարդիկ կանչում են մեզ»՝ պետականությունների կործանման հաջորդ փուլը Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, միլիոնավոր միգրանտներն են, որոնք այժմ հեղեղել են Եվրոպան։ Նրանց մի մասին մենք տեսել ենք Քյոլնում, նրանք զոմբիների նման էին գործում։ Դե, եկեք խոստովանենք, որ զոմբիի պես էին։


Ներբող, ներբող է դիմումը Կոնգրեսին։


Ահա էլի գոհարներ. «Երբ մենք օգնում ենք Ուկրաինային պաշտպանել իրենց դեմոկրատիան կամ օգնում ենք Կոլումբիային լուծել տասնամյակներ շարունակվող պատերազմը, դա ամրապնդում է միջազգային կարգը...»։


Սակայն այնուհետև Օբաման հանկարծ արդարացնում է այն, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում ցամաքային գործողություններ իրականացնել (վերջին անհաջողություններն Աֆղանստանում, Լիբիայում և Իրաքում, այնուամենայնիվ, հասան հրեշի սմքած ուղեղին). «Մենք չենք կարող զավթել կամ վերասարքել ճգնաժամ ապրող երկրները... մենք կխրվենք, ամերիկացիների արյուն կհեղենք և միջոցներ կծախսենք, իսկ դա ի վերջո մեզ թուլացնում է»։


Այ թե որտեղ է թաղված շան գլուխը։


Պարծենկոտ հայտարարությունները, սեփական սիրելի անձի օշարակային գովեստը («մեր դիրքերն ավելի ուժեղ են, քան այն ժամանակ, երբ ես ընտրվեցի այս պաշտոնին»)՝ այս ամենը ձևավորում է ծառայում «Մենք չենք կարող զավթել կամ վերասարքել ճգնաժամ ապրող երկրները...» երկչոտ նախադասության համար։


Սա Միացյալ Նահանգների հրաժեշտի Good Bye-ն է աշխարհի մարդկանց։